չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Պատրաս կատարած այցի շրջանակներում Արևմտյան Հունաստանի տարածաշրջանի շրջանային խորհրդի դահլիճում հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով, որը համակարգում էր Արևմտյան Հունաստանի փոխմարզպետ Ֆոկիոն Զայմիսը:

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրությունից, դասախոսության ընթացքում Տիգրան Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը տարածաշրջանում առկա մարտահրավերները վերածելով հնարավորությունների՝ կայուն խաղաղության և զարգացման նախագիծ է՝ երկարաժամկետ տեսլականով:

Դեսպանն անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանի երկրների արտաքին անվտանգային քաղաքականության առանձնահատկություններին, ինչպես նաև տարածաշրջանում գերտերությունների աշխարհաքաղաքական շահերին՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային իրավունքի և դրա ոտնահարման խնդիրներին:

Դասախոսությանը հետևել են ունկնդիրների հարցերը որոնք վերաբերում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների արտաքին և անվտանգային քաղաքականությանը:

 

  • Կիսվել: