հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Հրավիրեցին բալկոն առանց տեսախցիկների զրուցելու. Գեղամ Մանուկյանը  մանրամասներ է հայտնել

Հրավիրեցին բալկոն առանց տեսախցիկների զրուցելու. Գեղամ Մանուկյանը  մանրամասներ է հայտնել

Հերթական քաղաքական պատվերն է ու քաղաքական հետապնդումը։ Իր տան խուզարկությունից հետո «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ որդու՝ Տարոն Մանուկյանի ձերբակալության մասին իրավապահները հայտնել են բառի բուն իմաստով` ոտքի վրա, ու տարել են նրան։
 
«Առավոտից քննչականի ու ԱԱԾ–ի ծառայողներ մտան տուն, հիմար պատճառաբանություն էր՝ որդուս՝ Տարոնի փաստացի բնակության վայրը խուզարկելու։ Ցանկանում էին առգրավել հեռախոսս։ Բացատրեցի, որ ԱԺ պատգամավոր եմ, իրավունք չունեն, դատարանի որոշման մեջ էլ չկա որևէ հիշատակում, խոսքը միայն Տարոնին էր վերաբերում։ Խուզարկությունն ավարտվեց, հիմար խուզարկություն էր, «Երկիր մեդիա»-ի կասետներից տարան, որի վրա իրենք էլ կարդացին, գրած էր՝ «կնունք»»,- ներկայացրեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ իրավապահները տարել են համակարգիչներից մեկը, Տարոնի հեռախոսը, իսկ իր հեռախոսը զննության են ենթարկել։
«Հետաքրքրեց մի անուն, որը հիմա քաղաքական շրջանակներում փորձ է արվում թիրախավորել։ Տարան պատշգամբ` զրուցելու, փորձեցին ուժով վերցնել հեռախոսս, ես փորձ արեցի թույլ չտալու, բայց չկարողացա, շատ էին, հեռախոսս էլ առգրավեցին»,- նշեց պատգամավորը։
Շեշտեց՝ իրավապահներին էլ ասել է, որ այն, ինչ անում են, իրավական գործընթացի հետ կապ չունի, փուչիկ է, պարզապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամակատարաներն են և փորձում են գլուխները կախ ծառայել։

  • Կիսվել: