շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Հրապարակ». Արման Բաբաջանյանը քաղաքական նոր ուժ ձեւավորելու ճանապարհին է

«Հրապարակ». Արման Բաբաջանյանը քաղաքական նոր ուժ ձեւավորելու ճանապարհին է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, մեր տեղեկություններով, քաղաքական նոր ուժ ձեւավորելու ճանապարհին է՝ գրասենյակ է փնտրում, մարդկանց հետ է հանդիպում: Ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ նա կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին, որտեղ կտեսնենք նաեւ իշխանության ներկայացուցիչների։

Հնչում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանի եւ այլ անուններ: Ռադիկալ ընդդիմություն ստեղծելու գաղափարը եւ կազմը Նիկոլ Փաշինյանինն են։ Այնպես, ինչպես ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ձեւավորեց ԲՀԿ-ն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: