երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Հնարավորություն կա քննարկելու լոգիստիկան. Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել ՀՀ սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումը

Հնարավորություն կա քննարկելու լոգիստիկան. Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել ՀՀ սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումը

Հնարավորություն կա քննարկելու լոգիստիկան։ Այս մասին դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր վերջին հանդիպման ժամանակ Դուք հարցեր բարձրացրեցիք տարբեր ոլորտների վերաբերյալ, որոնցում մենք կարող ենք համատեղ աշխատել՝ հին երթուղիները վերականգնելու և նոր երթուղիներ ստեղծելու նպատակով, որոնք կբացեն Հայաստանի սահմանները:

Ընդհանուր առմամբ, մեզ մոտ ամեն ինչ առաջ է ընթանում։ Իհարկե, մենք նաև այլ հարցեր կքննարկենք։

Ես կրկին ողջունում եմ Ձեզ և շնորհակալություն հայտնում ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի կազմակերպած միջոցառումներին մասնակցելու համար։

Մենք արդեն փոխանակել ենք մեր աշխատանքի արդյունքների գնահատականները։ Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, ամեն ինչ շատ լավ մակարդակով է ընթացել։ Հուսով եմ՝ մթնոլորտը լավն էր»:

  • Կիսվել: