«Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում ՀՀ նախագահության ներքո Երևանում տեղի կունենա ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը
Դեկտեմբերի 18-ին «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում ՀՀ նախագահության ներքո Երևանում տեղի կունենա ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միջոցառմանը հանդես կգա բացման խոսքով:
Միջոցառմանը կմասնակցեն Իրանի, Հունաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Բոլիվիայի, Պերուի, Չինաստանի և Իտալիայի ներկայացուցիչները:
Տեխնիկական մանրամասներ
Միջոցառումը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ժամը 10։45-ին նախատեսված է միջոցառման մասնակիցների համատեղ լուսանկարահանում։ 11։00-11։15 տեղի կունենա միջոցառման պաշտոնական բացումը՝ ներառյալ ձևաչափում նախագահող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման խոսքը։