Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել նոր վիրավորանքներով ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հասցեին։
«Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ», - գրել է Փաշինյանը։
Նշենք, որ այսօր Կարապետյանը հայտնել էր, որ պատրաստվում է «իր ձևով» միջամտել «պատմությունը մոռացած մի խունբ մարդկանց» եկեղեցու դեմ արշավին։ Ինչից հետո Փաշինյանը նրան անվանել էր «պոռնկաբարո» և ասել, որ ընդմիշտ նրան «կպասիվացնի»։