երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՀՀԿ-ական երիտասարդները պահանջում են, որ Զոհրաբ Մնացականյանը հեռանա

ՀՀԿ-ական երիտասարդները պահանջում են, որ Զոհրաբ Մնացականյանը հեռանա

ՀՀԿ երիտասարդական կառույցի ներկայացուցիչներն այսօր բողոքի ցույց են արել Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող նախարարությունների շենքերի կենտրոնական մուտքի դիմաց: Նրանք դժգոհում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից՝ ասելով, որ նա պիտի հեռանա:

Նրանք նշում են, որ ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունը եւ խոստումները դատարկ են:

ՀՀԿ-ականներն իրենց հետ դատարկ ճամպրուկ էին բերել՝ որպես, ըստ իրենց, ԱԳՆ-ի դատարկ քաղաքականության բնորոշիչ:

  • Կիսվել: