ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՀ-ն կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

ՀՀ-ն կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Արթուրդ Կրիշյանիս Կարինշինին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Լատվիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։Հայաստանը մեծապես կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը երկկողմ հարթության վրա և միջազգային ատյաններում:

Հայաստանը նաև բարձր է գնահատում Լատվիայի գործուն աջակցությունը Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերությանը: Վստահ եմ, որ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան այցերը և մեր երկրների միջև գալիք տարվանից վերականգնվելիք օդային հաղորդակցությունը նոր խթան կդառնան հայ-լատվիական փոխգործակցության առավել խորացման համար»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: