չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
ՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը․ Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին

ՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը․ Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ:
Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդ¬ների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով և անթույլատրելի ենք համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Հայաս¬տանի Հանրապետությունն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը և գործուն մասնակցությամբ՝ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում:

Լիբանանի համար այս ծանր ժամանակաշրջանում մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ և կորով՝ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և երկիրը խաղաղ հանգրվանի հասցնելու Ձեր ջանքերում»:

 

  • Կիսվել: