ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՀ իշխանությունների արձագանքը դեռևս բացակայում է. Առաքելյանը՝ Բաքվում ապօրինի պահվող հայ 15 ռազմագերիների դեմ հարուցված գործերը դատարան ուղարկելու մասին

ՀՀ իշխանությունների արձագանքը դեռևս բացակայում է. Առաքելյանը՝ Բաքվում ապօրինի պահվող հայ 15 ռազմագերիների դեմ հարուցված գործերը դատարան ուղարկելու մասին

Ադրբեջանի դատախազությունը հայ 15 ռազմագերիների դեմ հարուցված գործերը ուղարկել է դատարան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Համաձայն մեղադրանքների՝ նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը Հայաստանի համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության Հայաստանի Հանրապետությունում գտնվող անձանց մասով, ովքեր նույնպես մեղադրվում են Ադրբեջանի կողմից։

Հայաստանի իշխանությունների արձագանքը դեռևս բացակայում է»,-նշել է նա:

 

  • Կիսվել: