ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՀ դեսպանն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ դեսպանն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության հարցեր

Ապրիլի 16-ին Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նորանշանակ նախարար Պաատա Սալիայի հետ, jnews.ge-ն:

Նախարարության տեղեկությամբ, կողմերը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության հարցեր։ Ընդգծվել է վրաց-հայկական իրավական ֆորումի, ինչպես նաև երկու երկրների իրավական ոլորտների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակման կարևորությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վրաստանի և Հայաստանի արդարադատության նախարարությունների միջև ապագա համագործակցության ուղղությունները»։

Պաատա Սալիան Աշոտ Սմբատյանին ծանոթացրել է նաև Վրաստանի արդարադատության նախարարության գործունեության ոլորտներին և առաջնահերթություններին։

«Նախարարը պատրաստակամություն հայտնեց Թբիլիսիում հյուրընկալել իր հայ գործընկերոջը», – ասվում է Վրաստանի արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցել է արդարադատության փոխնախարար Բեքա Ձամաշվիլին։

  • Կիսվել: