շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կլոր սեղան–քննարկմանը փետրվարի 14-ին ներկա է գտնվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Քննարկումների ընթացքում մասնակիցները անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին, փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերին։

  • Կիսվել: