երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդգծել է Վիշեգրադյան քառյակի երկրների՝ ՀՀ-ի հետ լավագույն փորձի փոխանակման կարևորությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդգծել է Վիշեգրադյան քառյակի երկրների՝ ՀՀ-ի հետ լավագույն փորձի փոխանակման կարևորությունը

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանում Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» ծրագրի շրջանակներում կայացած համաժողովի քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Վիշեգրադյան քառյակի հետ համագործակցությանը, մասնավորապես՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Վիշեգրադյան քառյակի երկրների՝ Հայաստանի հետ լավագույն փորձի փոխանակման կարևորությունը և երկկողմ հարաբերությունների զարգացման առաջընթացը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգին և ընթացիկ նախաձեռնություններին»,- ասված է հաղորդագրության մեջ: 

  • Կիսվել: