«Հղի կին է մшհшgել», «Ի՞նչ անենք, գերանդին առնենք, ընկնենք սրա-նրա հետևի՞ց». Վարդանյան-Փաշինյան լարված հարցուպատասխան
Հղի կին է մահացել Ձեր շարասյան կողմից, ոչ բարոյական ոչ քաղաքական պատասխանատվություն ոչ ոք չի ենթարկվել: Այս մասին այսօր ԱԺ-ում, խոսելով Սոնա Մնացականյանի վրաերթի գործի մասին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Իրավիճակը թեժացավ, ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Ի՞նչ անենք, գերանդին առնենք, ընկնե՞նք սրա-նրա հետևից:
Մի կողմից ասում եք՝ դատական համակարգը պետք է անկախ լինի... Դուք կամ տուժող կողմը որևէ հիմք ունե՞ք, որ ես միջամտություն եմ արել գործին: Ես ասում եմ՝ բացառված է, չի կարող բնության մեջ այդպիսի հիմնավորում լինել: Մենք դատական միջամտություն անող լինեինք, մեր գործերով կանեինք»:
Այնուհետև վարչապետը խոսեց դատարանի անկախության սկզբունքը պահելու մասին և ասաց, որ պատգամավորի՝ այս թեմայով հարցն «իրեն ուղղված չէ»:
Հիշեցնենք, որ 2022-ի ապրիլի 26-ին հղի Սոնա Մնացականյանը վրաերթի ենթարկվեց Փաշինյանի շարասյան մեքենայի կողմից: Տուժող կողմը պնդում է, թե դատարանում այս գործի քննությունը ձգձգվում է, որ վաղեմության ժամկետն անցնի: