Hello, my friend. աֆրիկացին՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մասնակցում էր Փարիզի խաղաղության երկրորդ կոնֆերանսին, խորհրդանշական գիրք նվիրեց կոնֆերանսի գրադարանին: Այդ ընթացքում նրան մոտեցավ մի սևամորթ տղամարդ ու շատ ջերմ փաթաթվեց Հայաստանի վարչապետին՝ անգլերեն բացականչելով. «Hello my friend (բարև ընկեր)»: Այս մասին գրել է hraparak.am-ը:
Ապա նրանք կարճ զրույց ունեցան: Ավելի ուշ Hraparak.am-ը հետաքրրվեց Նիկոլ Փաշինյանից, թե ով էր իրեն այդպես ջերմ բարևող տղամարդը:
Փաշինյանն ասաց, որ Աֆրիկյան պետություններից մեկի ղեկավարն էր, որին հանդիպել էր Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում: Բայց թե որ պետության ղեկավարն էր, վարչապետը դժվարացավ ասել: