Հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզի մասին, որի հայտարարության տեքստն ընդունել է Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների հետ։
Ըստ այդ հայտարարության՝ նրանք պատրաստվում են իրականացնել ծրագիր, համաձայն որի՝ առաջին քայլով նրանք նախատեսում են իրականացնել «բարենորոգման օրակարգի հանրահռչակում», ապա հեռացնել կաթողիկոսին։ Դրանից հետո, ըստ այդ ծրագրի պետք է տեղի ունենա կաթողիկոսական տեղապահի ընտրություն, ապա եկեղեցու կանոնադրության ընդունում, որով պետք է սահմանվեն «արմագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեւորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր»։
Վերջին քայլով, ըստ հայտարարության, «սահմանված կարգով» պետք է տեղի ունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։
Փաշինյանն ու եպիսկոպոսները հոգևորականներին ու եկեղեցու հետեւորդներին կոչ են արել աջակցել ու միանալ իրենց ծրագրին։
Նրանք հայտարարել են, որ համակարգող խորհուրդ են ձեւավորում, որը զբաղվելու է ծրագրի իրականացման կազմակերպչական հարցերով։ Ի դեպ, հայտարարությունն ընդունվել է վարչապետի կեցավայրում։
Փաշինյանը հայտարարել է, որ ծրագրի իրականացման ճանապարհին «կարեւոր իրադարձություններ» են վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենալիք ճրագալույցի պատարագը, եւ հունվարի 6-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում սպասվող Սուրբծննդյան պատարագը։
Հայտարարության տեքստի տակ ստորագել են Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Փաստաթուղթը՝ ստորև.






