հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Հայկ Մարությանը ստելով է հավաքել 80 հազար ստորագրությունը. Ավագանու անդամ

Հայկ Մարությանը ստելով է հավաքել 80 հազար ստորագրությունը. Ավագանու անդամ

Հայկ Մարությանը ստելով է հավաքել 80 հազար ստորագրությունը, բազում վիդեոներ կան, բազում մարդիկ ենք մենք ուղարկել, նույնիսկ իմ աղջիկն է տարել 100 դրամի կոպեկ տվել, նվիրել Հայկ Մարությանին: Այնպես որ ինքը ստում էր՝ ասելով, որ տրանսպորտը դառնում է 300 դրամ: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում  հայտարարեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

«Վստահ եմ՝ այդ 80 000 ստորագրության ավելի քան 90%-ը ստի արդյունքում է հավաքվել: Հայկ Մարությանը երիտասարդական մետրոյի մնացածի դիմաց, երբ որ հավաքում էր ստորագրահավաք, ինքը 300 դրամ տրանսպորտի մասին էր խոսում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ժողովրդի ճնշման արդյունքում քաղաքային իշխանությունը հետքայլեր  անում, Անի Խաչատրյանն ասաց. «Հասկանում եմ, որ հանրությունը սովոր չի, երբ իշխանությունը, այս դեպքում քաղաքային իշխանությունը որոշումներ է փոխում, որովհետև միշտ սովոր եք, որ այն ինչ ասվել է, արվել է, գլխին տալով, բամփելով և մենք գլխին տալով, բամփելով որոշումներ փոխվի»:

  • Կիսվել: