հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով

ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Եվրամիությունը սեփական քաղաքականության պատճառով կորցնում է տնտեսական առավելությունները․ միևնույն ժամանակ, Հայաստանն ու Սերբիան շարունակում են ձգտել անդամակցել միությանը:

Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը «շատ շուտով» կվերանա, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) ընթացքում, փոխանցում է TASS-ը։

Նախարարի կարծիքով՝ Եվրամիությունը կորցնում է իր տնտեսական առավելությունները, սակայն որոշ երկրներ դեռ շարունակում են ձգտել միության անդամ դառնալ։

«Տնտեսապես Եվրամիությունը, բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք՝ հիմարության, հետևանքով կորցնում է իր առավելությունները», — ասել է Լավրովը։

Նա նշել է, որ ԵՄ-ին միանալու ցանկության մասին շարունակում են խոսել Հայաստանում և Սերբիայում։

«Մեր սերբ բարեկամները, ինչպես նաև այստեղ՝ մեր հայ գործընկերները, շարունակում են ասել․ մենք ցանկանում ենք անդամակցել Եվրամիությանը։ Վստահ եմ, որ նրանց այդ ցանկությունը շատ շուտով կվերանա», — հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: