ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ հիմա. փոխվարչապետ

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ հիմա. փոխվարչապետ

Հայաստանը պատրաստ է «նույնիսկ հիմա» խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, Երևանը որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունի, ՌԻԱ Նովոստիին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք պատրաստ ենք այն ստորագրել թեկուզ հիմա։ Մենք որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունենք։ Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա և ցանկանում ենք, որ դա արվի որքան շուտ, այնքան լավ», - ասել է Գրիգորյանը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՖ)։

Նա հավելել է, որ այս պահին փաստաթղթի ստորագրման կոնկրետ վայրի և ժամանակի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: