երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հայաստանը կքննարկի «խաղաղության խորհրդի» անդամ դառնալու վերաբերյալ Թրամփի առաջարկը

Հայաստանը կքննարկի «խաղաղության խորհրդի» անդամ դառնալու վերաբերյալ Թրամփի առաջարկը

Հայաստանը կդիտարկի «Խաղաղության խորհրդին» անդամակցելու վերաբերյալ Թրամփի առաջարկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին և աշխարհի առաջնորդներին անդամակցության առաջարկներ է ուղարկել։ Այդ մարմինը ստեղծվում էր Գազայի հատվածում խաղաղության պահպանման վերահսկողության համար, սակայն կարող է դառնալ ՄԱԿ-ի մրցակիցը։ Խորհրդին անդամակցելու համար՝ յուրաքանչյուր երկրի պետք է 1 միլիարդ դոլար տա կազմակերպությանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փաշինյանն ընդունել է Թրամփի առաջարկը և արդյոք Հայաստանն ունի ավելորդ մեկ միլիարդ, խորհրդարանականը հայտարարել է, որ հարցը պետք է քննարկվի, անհրաժեշտ է հասկանալ, թե էլ ինչ պարտավորություններ է ենթադրում անդամակցությունը։ Միևնույն ժամանակ, պատգամավորը կարևորել է այն փաստը, որ Հայաստանը հրավեր է ստացել՝ այս կարևոր նախաձեռնությանը անդամակցելու համար։

  • Կիսվել: