ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Երևանը Մոսկվայից. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Երևանը Մոսկվայից. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումներով։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բնականաբար, Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումները մտահոգիչ են, քանի որ նման ձգտումները անհամատեղելի են այս երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, և մենք այս մասին խոսում ենք հայ գործընկերների հետ մեր բազմաթիվ շփումներում», – նշել է դիվանագետը։

«Հայտնի է, որ ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը դինամիկ զարգանում է, և տնտեսական աճ է նկատվում Երևանի համար բոլոր կարևոր ոլորտներում։ Եվ սա հսկայական ակտիվ է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից և այլ բնական դաշնակիցներից», – ընդգծել է փոխնախարարը։

  • Կիսվել: