շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայաստանը հազիվ թե կարողանա անդամակցել Եվրամիությանը. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Հայաստանը հազիվ թե կարողանա անդամակցել Եվրամիությանը. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Գովիրինը NEWS.ru-ի հետ զրույցում կասկածանք հայտնեց, որ Հայաստանին Եվրամիություն կընդունեն։ Բացի այդ, ԵՄ-ին անդամակցելը ոչ մի կերպ չի ազդի երկրի տնտեսության վրա, վստահ է պատգամավորը: Նա հավելց, որ Ռուսաստանը կարող է ուղղակի կամ քողարկված պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ:

՛՛Հայաստանին ԵՄ չեն վերցնի։ Իսկ եթե խոսենք այդ թեմայի շուրջ, ապա ԵՄ-ին անդամակցելը ոչինչ չի նշանակում։ Եթե Ռուսաստանն ուղղակի կամ քողարկված պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ դրա համար, այո, հարված կլինի։ Իսկ հենց մուտքը եվրատնտեսություն նրանց ոչ մի վատ կամ լավ բան չի տա։ Բացի այդ, եթե նայեք քարտեզին, ապա նույնիսկ աշխարհագրորեն Հայաստանը Եվրոպա չէ՛՛,-պարզաբանեց Գովիրինը։

Նա կարծում է, որ Հայաստանը չի կարող եզակի բան առաջարկել Եվրամիությանը։ Գովիրինի կարծիքով՝ ԵՄ ներկայացուցիչները պարզապես Երեւանին ՛՛հրահանգ կտան, թե ինչն է պետք վերափոխել, փոխել եւ բարեփոխել, որպեսզի մի օր բաղձալի կարգավիճակ ստանան՛՛: Նա հստակեցրեց, որ այդ հանձնարարականները գրեթե անհնար է կատարել ամբողջ ծավալով:

Առավելագույնը, ինչ սպասում է Հայաստանին, դա հավերժ սպասող երկրի կարգավիճակն է, որից հանվել են Արևմուտքի կասկածները Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ, - եզրափակեց Գովիրինը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: