երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հայաստանը հաստատական դիրքորոշում ունի՝ հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում. Փաշինյան

Հայաստանը հաստատական դիրքորոշում ունի՝ հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում. Փաշինյան

Հայաստանը հաստատական դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում, մենք վճռական ենք՝ իրականացնելու մեր բաժին քայլերը, կրելու մեր բաժին պատասխանատվությունը և առկա խնդիրները հարևանների հետ լուծելու կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով: Այս մասին այսօր Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այս համատեքստում ներկայացրել եմ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետ կապված վերջին զարգացումները և մեր ակնկալիքն առ այն, որ ՀՀ խաղաղության օրակարգն ի վերջո շոշափելի արդյունք կտա։

Շնորհակալություն եմ հայտնել գործընկերոջս՝ Էստոնիայի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնությունը ողջունելու համար։ Վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը՝ ստորագրելու արդեն համաձայնեցված տեքստը՝ նշելով, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համատեղ հայտը»:

  • Կիսվել: