երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ

Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ

Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Մարկուս Լամերտը:

Նա հիշեցրել է մայիսին Երևանում ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի հաջող անցկացումը և այլ ուղղություններով առաջըթացը՝ ասելով. «Հայաստանը որոշում է կայացրել կատարել առաջին քայլը դեպի ԵՄ՝ իրենց կողմից ընդունելով ԵՄ-ի մասին օրենքը։ Դա կարևոր խորհրդանշական քայլ էր։ Իհարկե, ԵՄ-ին միանալը պահանջում է հստակ սահմանված, արժանիքների վրա հիմնված գործընթաց: Դա պահանջում է պաշտոնական դիմում անդամակցության մտադրություն ունեցող երկրից։ Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ, օրինակ՝ կապի, առևտրի և շատ այլ ոլորտներում»։

Իր հերթին Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն հավելել է, որ դա Եվրամիության գրավչության հերթական դրսևորումն է:

«Մենք հետաքրքրությամբ ենք հետևում դրան: Դուք գիտեք, որ նախագահ Ֆոն դեր Լայենը ողջունում և սատարում է Հայաստանի քաղաքացիների եվրաինտեգրման ձգտումները»,-նշել է նա:

  • Կիսվել: