Հայաստանը երբևիցե քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի և նրա ժողովրդի նկատմամբ. Ալեն Սիմոնյան
Հայաստանը երբևիցե քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի և նրա ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև որևէ նման գործընթացի մեջ ներգրավված չի լինի։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ-ին, այն մեծ տնտեսական հանարավորությունն է ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում Իրանի համար։ Կարծում եմ, այն լարվածությունը որ հիմա կա այդ երկրում, երբ ինչ որ կերպ հանգուցալուծվի՝ իրենք հստակ կտեսնեն, որ նման բան գոյություն չունի»։
Դիտարկմանը, թե Իրանում մտավախություն կա, որ այդ ծրագիրը կարող է հարթակ դառնալ Իրանի դեմ գործողությունների համար՝ Սիմոնյանն ասաց, որ Իրանը 10-ից ավելի անմիջական հարևան ունի, բայց մտավախություն կա, որ հենց ՀՀ-ի 23 կմ հատվածի՞ց պետք է ինչ որ գործողություն իրականացվի։ «Ես կարծում եմ, որ նման գանահատկանը կամ մտահոգությունները չափազանգված են»,-ասաց նա:


