կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հայաստանը դեսպաններ է նշանակել Մոլդովայում և Կամբոջայում

Հայաստանը դեսպաններ է նշանակել Մոլդովայում և Կամբոջայում

Տիգրան Գալստյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան, Սուրեն Բաղդասարյանը՝ Կամբոջայում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրերից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանին, համատեղության կարգով, նշանակել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանին, համատեղության կարգով, նշանակել Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,- նշված է հրամանագրերի մեջ:

 

  • Կիսվել: