չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Հայաստանում քրեական վարույթներ հարկ եղած դեպքում հարուցվում են քաղաքական ուղիղ հրահանգով․ Թաթոյան

Հայաստանում քրեական վարույթներ հարկ եղած դեպքում հարուցվում են քաղաքական ուղիղ հրահանգով․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումներին․
 
«Այլևս անթաքույց է, որ Հայաստանում քրեական վարույթներ հարկ եղած դեպքում հարուցվում են քաղաքական ուղիղ հրահանգով, արդեն իսկ բացահայտորեն կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան էջում նաև։
 
Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը։
 
Ակնհայտ է, որ իրավունքի գերակայությունը կամ ժողովրդավարությունն ուղղակի վերջացած է: Իրավական պետության համար աղետ է, երբ այս ամենին էլ ավելանում է վարչապետի կողմից ատելության խոսքի լայն տարածումը և անհանդուրժողականության հրահրումը»,- գրել է նա:
 
 
 

  • Կիսվել: