Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վայոց ձոր
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վայոց ձոր: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում:
«Վայոց ձորի Խաչիկ գյուղը, որը մեկուսացված է և գտնվում է Ադրթվիթերյան էբեջանի հետ սահմանին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Ֆրանսիան աջակցում է տեղի դիսպանսերին։
Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները՝ հավատարիմ իր համոզմունքներին»,-նշել է դեսպանը:
Նա նաև հավելել է. «Վայոց ձորի Խաչիկ գյուղը գտնվում է Ադրբեջանի (Նախիջևան) հետ սահմանին: Ֆրանսիայի աջակցությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ցորենի սերմեր է տրամադրում տեղի հողագործներին։
20 տոննա սերմացու մոտ հարյուր ընտանիքի համար»: