ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանն ու Ադրբեջանը Ժնևում կայանալիք հանդիպմանը կքննարկեն խաղաղության հարցը

Հայաստանն ու Ադրբեջանը Ժնևում կայանալիք հանդիպմանը կքննարկեն խաղաղության հարցը

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը եւ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերին Ժնեւում երկկողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղության միտված ջանքերը: Այս մասին ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ին հայտնել է Միջխորհրդարանական միության մամուլի քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսը:

՛՛Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը երրորդ անգամ կկայանա Ժնևում հոկտեմբերի 13-17-ը Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում: Այդ հանդիպման հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Նրանց հանդիպումը նպատակ ունի տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին խորհրդարանական դիվանագիտության տարր ներմուծել՛՛,-ասել է նա։

Երկու երկրների օրենսդիր մարմինների ղեկավարները հանդիպել են մայիսի 16-ին Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական կոմիտեի առաջին նիստի շրջանակներում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: