երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալները կաճեն. դեսպանը հանդիպել է Անտոնին Ֆինկելնբուրգի հետ

Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալները կաճեն. դեսպանը հանդիպել է Անտոնին Ֆինկելնբուրգի հետ

ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի մեծածախ առևտրի, արտաքին առևտրի և ծառայությունների դաշնային ասոցիացիայի Գլխավոր գործադիր տնօրեն Անտոնին Ֆինկելնբուրգի հետ։

«Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական ոլորտում արդյունավետ համագործակցության ընդլայնման ուղիները։ ՀՀ դեսպանը գոհունակություն հայտնել է Հայաստանի՝ Import Promotion Desk-ի գործընկեր երկիր դասվելու առնչությամբ, քննարկվել են առաջիկայում այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։

Import Promotion Desk ծրագրի շնորհիվ Հայաստանը առաջիկա տարիներին կընդլայնի իր արտահանման ծավալները դեպի Գերմանիա, հատկապես՝ գյուղատնտեսության և տեքստիլի ոլորտներում։

Զրուցակիցներն անդրադարձան նաև աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: