կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները

Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները

Դեկտեմբերի 2-ից 3-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվել են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ զեկույցները, հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում էր նաև ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը:

Նա իր զեկույցում ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020–2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման և ազդեցության մասին տեղեկատվություն: Անդրադարձել է նաև միգրանտների, փախստականների, ապաստան հայցողների, քաղաքացիություն չունեցող անձանց և տարբեր խոցելի խմբերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությանը:

Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները՝ հասարակության բոլոր շերտերի համար ապահովելով տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրականացումը:

  • Կիսվել: