ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է. Ալիև

Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է. Ալիև

Երևանի հետ բոլոր պայմանավորվածությունները պարտադիր պետք է ամրագրվեն թղթի վրա, քանի որ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա կրկին հիշատակել է Հայաստանի Սահմանադրությունը՝ նշելով, թե այնտեղ իբրև թե կան Ադրբեջանի նկատմամբ ՛՛տարածքային պահանջներ՛՛:

Բացի դրանից՝ Ալիևը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի:

՛՛Սա է մեր մեսիջը Հայաստանին՛՛,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: