Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում» տեղի չի ունենա․ ՀՀ արտաքին հետախուզություն
Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում», ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա, ինչը շարունակում ենք գնահատել որպես տարածաշրջանային անվտանգային կառույցի հեղինակության մարտահրավեր և հետեւությունների աղբյուր կառույցի մյուս անդամ պետությունների համար։ Այս մասին ասված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցում։
Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասով ծառայության 2026 թվականի գնահատականը չի տարբերվում անցյալ տարվա գնահատականից։


