Հայաստանի իշխանությունները որոշել են երկիրը թնդանոթի միս դարձնել, ինչպես արեցին Արցախի դեպքում. Անդրանիկ Թևանյան
Այն, ինչ տեղի ունեցավ Սինջարում և Արցախում, պետք է դաս լինի բոլորիս համար։ Այս մասին քննարկման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
Նա կոչ արեց դասեր քաղել դրանից՝ որպես օրինակ բերելով Վրաստանը։
«2008-ին տեսանք, թե ինչ է ասում միջազգային հանրություն կոչվածը, հետո տեսանք, որ իրենց ոչ ոք չի աջակցում։ Նրանք պայքարում են իրենց պետականության համար, որպեսզի չենթարկվեն ցեղասպանության։
Վրացիներն ասում են, որ չեն ուզում թնդանոթի միս դառնալ Ռուսաստանի հետ ձեր կռվի մեջ. Հիմա մեզ ասում են՝ շատ լավ է, որ դուք անվտանգության լուրջ խնդիրներ ունեք, չենք տրամադրի, բայց Հայաստանի իշխանությունները որոշել են երկիրը թնդանոթի միս դարձնել, ինչպես արեցին Արցախի դեպքում»,- նշեց նա։


