կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցում են ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցում են ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը

Ադրբեջանի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարներ Ռամիլ Ուսուբովը և Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում են ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան հանդիպմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ տարեկան հանդիպումը։ Դրան մասնակցում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը», - ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: