չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ է․ Հորդանանի ԱԳ նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ է․ Հորդանանի ԱԳ նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը կարող է իրականություն դառնալ արդեն մոտ ապագայում, ինչը կարևոր նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար։ Այդ մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտերկրում բնակվող հորդանանցիների հարցերով նախարար Այման աս-Սաֆադին։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության վերաբերյալ համաձայնագիրն արդեն մոտ է ստորագրմանը, և դա մեծ նշանակություն ունի տարածաշրջանային կայունության ապահովման համար։

«Այս առիթով մենք շնորհավորում ենք Ադրբեջանին»,- հայտարարել է Այման աս-Սաֆադին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: