չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի նախագահի անձնական էջում սկանդալային վերահրապարակումը

Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի նախագահի անձնական էջում սկանդալային վերահրապարակումը

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի  ֆեյսբուքյան էջի սկանդալային  գրառմանը, որով նա Հայաստանի հյուսիսում գտնվող հայկական Լոռին ու Տաշիրը որակել էր որպես «պատմական Վրաստան»։
 
ԱԳՆ-ից հայտնել են, որ վրացական տուրիստական գործակալություններից մեկի   համապատասխան վերահրապարակում Վրաստանի նախագահի էջից արդեն հեռացվել է։
 
 
Նշենք, որ սա վերջին շրջանում Զուրաբիշվիլիի առաջին սկանդալային քայլը չէր կապված հայկական թեմատիկայի հետ: Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Զուրաբիշվիլին մեղադրեց գործող կառավարությանն ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ և հայտարարեց, որ գործի է դրվել, այսպես կոչված, «հայկական կարուսելը»: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ մեղադրանքներն անվանեց կեղծ և երկրի ընտրական համակարգը վարկաբեկելու նպատակ հետապնդող։

  • Կիսվել: