«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. Արմինե Խերանյանը երդվեց
Ազգային ժողովի այսօրվա՝ փետրվարի 11-ի նիստի սկզբին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։
Նա, մասնավորապես, ասաց. «ԿԸՀ-ն ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի Հայաստան կուսակցության կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղախաղ ժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Խերանյանին։ Շնորհավորենք տիկին Երանյանին»:
Այնուհետեւ նոր պատգամավորը երդվեց. « Սիրելի, հայրենակիցներ, հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երթվում եմ, բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել (01:30) Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար։ Շնորհակալություն եմ ձեզ»:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորի մնդատը թափուր էր մնացել ավտովթարի հետևանքով Մհեր Սահակյանի մահից հետո: