շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը. Տաջիկստանի ԱԳՆ

Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը. Տաջիկստանի ԱԳՆ

Տաջիկստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը՝ հայտարարել են երկրի արտաքին գործերի նախարարությունից:

«Համոզված ենք, որ փաստաթղթի շուտափույթ իրավական ամրագրումը կարևոր քայլ կդառնա ադրբեջանա-հայկական հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին, կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,- նշված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: