Հայ-նիդերլանդական համագործակցության զարգացում․ Հռոմում հանդիպել են երկու երկրների ԱԺ ղեկավարները
Հոկտեմբերի 16-ին Հռոմում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թոմ Վան Կամպենի հետ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում։
Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության շարունակական զարգացումը։
Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի և խորհրդարանական մակարդակում փոխգործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը և համագործակցության հեռանկարներին։
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի առնչվող թեմաներ։



