հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Հատուկ ծառայություններում պետք է առաջիկա տարիներին կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում. Փաշինյան

Հատուկ ծառայություններում պետք է առաջիկա տարիներին կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում. Փաշինյան

«Մենք անցյալ տարի ԵՄ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ներդրումային և տնտեսական ծրագրով ԵՄ-ն ՀՀ-ին մինչև 2026 թ-ը  2․4 միլիարդ եվրոյի աջակցություն կցուցաբերի»,- կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով  Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագծին՝ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, թե ԵՄ-ի աջակցությունը ՓՄՁ-ներին ի՞նչ սկբունքով է լինելու․ «Մարդիկ լսեցին, որ մասնավորապես Շիրակի մարզում և Գյումրիում ՓՄՁ-ներին կա աջակցություն և ֆինանսավորում, մարդի՞կ ինչպես և ում միջոցով պետք է ստանան այդ գումարը։ Ենթադրենք կան փոքր և միջին ձեռնարկատերեր, որոնք կարծում են, որ ունեն բովանդակային ծրագրեր, որոնք կարող են համապատասխանել ԵՄ-ի ֆինանսավորման չափանիշներին, նրանք ու՞մ  պետք է դիմեն»։

«Այս համաձայնագիրը երբ կնքենք, մեր ԵՄ-ի գործընկերեները  պետք է ընտրեն օպերատոր, այսինքն՝ ծրագրի իրականացնող, որից հետո  բնականաբար կլուսաբանենք դիմելու ընթացքը։ Այս պահին ՀՀ-ԵՄ երկրորդ համաձայնագրի առաջին բաղադրիչով կա ընտրված օպերատոր՝ Ավստրիայի զարգացման գործակալությունը»,- փոխվարչապետի խոսքով՝ ՓՄՁ ներկայացուցիչները հնարավորություն կունենան դիմել գործակալությանը մարզպետարանների միջոցով։ 

«Այսինքն օպերատորի ընտրությունից հետո էլ կառավարությունն իր  ներկայությունը և մասնակցությունը ունենալու է և մեր առաջնահերթություններին համապատասխան և բովանդակային և կազմակերպչական հարցերում աջակցություն ենք ցուցաբերելու՝ ԵՄ-ն մեզ, մենք նրանց»,- նկատեց վարչապետը։ 

Քանի որ ԵՄ-ն ֆինանսական աջակցության հիմնական թիրախներից է Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին աջակցությունը, վարչապետ նշեց․ « Ներքին գործերի նախարարության հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը և արդեն լիարժեք ձևակերպված ծրագիր ունենք, և թերևս պիտի անցնենք դրա իրականացմանը։ Բուն ոստիկանության բարեփոխումների գործընթացն ենք մեկնարկել։ Մեր առաջիկա նպատակների մեջ  Ոստիկանության, ԱԱԾ-ի,  Փրկարար ծառայության,Պետական պահպանության ծառայության նոր ստանդարտների հաստատումն է, նկատի ունենք նաև աշխատավարձը։ Այս բոլոր հատուկ ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ, պետք է առաջիկա տարիներին կարողանանաք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում, բայց դա ինքնաբերաբար տեղի չի ունենալու, այլ ատեստավորման գործընթացի միջոցով»,- վարչապետի խոսքով, առաջիկա երեք տարիներին նշված մարմինների աշխատակիցները կանցնեն կամավոր ատեստավորում, կարձանագրվի աշխատարձի կրկնապատկում։ 

 

  • Կիսվել: