ՀԱՊԿ-ին պետք է հարցեր ուղղել, հասկանալ՝ ինչու՞ իր պարտավորությունը չի կատարել․ Հարությունյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը «Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Հարություն Հարությունյանից հետաքրքրվեց,թե արդյո՞ք կիսում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և ՀԱՊԿ-ը չեն կատարել Հայաստանի հանդեպ իրենց պայմանագրային պարտավորությունները, երբ Հայաստանը դիմել էր Ադրբեջանի Հայաստան երկու ներխուժումներից հետո։ Մինրդեռ, ըստ նրա, Եվրամիությունը տվել է հստակ քաղաքական գնահատական՝ Ադրբեջանի Հայաստան ներխուժումներին՝ դատապարտելով այն։
ՀՀ-ը ՀԱՊԿ-ի հետ, բացի պարտականություններից, ունի իրավունքներ, նույնը բնականաբար նաև՝ փոխադարձ։ Մենք, այո՛, գտնում ենք այդ մասով, որ ՀԱՊԿ-ին պետք է հարցեր ուղղել, հասկանալ՝ ինչու՞ իր պարտավորությունը չի կատարել։ Բայց որպես իրավաբան ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալին՝ ցանկացած փաստաթուղթ, որը մեկ կողմի համար սահմանում է պարտականություն, մյուս կողմի համար ևս սահմանում է պարտականություն, ոչ միայն իրավունք։ Նույնը նաև ՀԱՊԿ-ի մասով է։ Այդ մասով մենք ՀԱՊԿ-ին հարցեր ունենք ուղղելու, որի պատասխաններն ունենալուց հետո՝ նոր կկարողանանք մեր կշռադատված դիրքորոշումը ներկայացնել»,- ասաց թկնածուն։
Ինչ վերաբերում է Եվրոմիության կողմից է դատապարտող հայտարարությանն, ապա Հարությունյանը այն դրական գնահատեց։



