երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է․ Փաշինյան

Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է․ Փաշինյան

Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է:Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  եկամուտների տարեկան հայտարարագրման թեմային։
 
«Բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների հայտարարագրումը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման կարեւոր բայց ոչ ամբողջական համակարգ է, որովհետեւ կան բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի համատեղ չբնակվող անդամներ, ընկերներ, մոտ եւ հեռավոր ազգականներ, ովքեր կոռուպցիոն ռիսկերի նույնպիսի կրողներ են:
 
Հաճախ կոռուպցիայի մեջ էական դերակատարում են ունենում մարդիկ, ովքեր որեւէ պաշտոն չեն զբաղեցնում, դե յուրե կամ հետագծելի ոչ մի կապ չունեն որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նրանք պարզապես ՀՀ շարքային քաղաքացի են, բայց կոռուպցիայի կարեւորագույն դերակատար:
Համընդհանուր հայտարարագրման համակարգը նաեւ, բայց ոչ միայն նրանց համար է: Դա Հայաստանից կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիայի նկատմամբ 0 հանդուրժողականության կառավարության եւ ժողովրդի միջեւ Հեղափոխության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության իրագործում է:
 
շարունակելի․․․»,- գրել է նա։

  • Կիսվել: