«Համայնքի նախկին ղեկավարը սպառնում է, որ արյունահեղություն է լինելու». մարզպետի ու գյուղապետի թեժ քննարկումը
«Սրա վերջը արյունահեղություն է լինելու»,- Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի ու նորաշենցիների մասնակցությամբ Նորաշենի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման օրինականության հարցի քննարկման ժամանակ ասել է Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանը
Նշենք, որ դեռ անցյալ շաբաթ, երբ Նորաշենի ղեկավարն արձակուրդում էր, իր լիազորությունների դադարեցման մասին իմացել է համայնքապետարանի պահակից: Նա այդ որոշումն ապօրինի է համարում, քանի որ ավագանու նիստ չի կայացել:
Արյունահեղության մասին հայտարարությանն ի պատասխան՝ մարզպետ Գարիկ Սարգսյանն ասել է. «Դուք մի սպառնացեք: Խնդրում եմ արձանագրեք, որ համայնքի նախկին ղեկավարը սպառնում է, որ արյունահեղություն է լինելու»:
Հիշեցնենք, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն՝ դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ներկայացնել իրենց այն արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է համայնքապետի լիազորությունները: