Հալեպում ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ
Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
«Այս պահին առկա տեղեկատվությամբ զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասաց նա։
Ավելի վաղ սիրիական զորքերը հակահարձակման էին անցել Հալեպի մերձակայքում: Մինչ այդ հակահրթիռային պաշտպանության խոշոր հարձակման արդյունքում թուրքական արմատական խմբերը գրավել էին Հալեպի արևմտյան գրեթե 10 շրջան։