երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հակոբ Ասլանյանի գլխում թե ինչ է կատարվում, չգիտեմ, համապատասխան մասնագիտական որակավորում չունեմ. Ալեքսանյան

Հակոբ Ասլանյանի գլխում թե ինչ է կատարվում, չգիտեմ, համապատասխան մասնագիտական որակավորում չունեմ. Ալեքսանյան

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ  է անում, ըստ տեղեկությունների՝  թեման Հակոբ Ասլանյանի այսօրվա հայտարարությունն է: Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը: 

Քիչ առաջ ԱԺ եկավ պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ մասնակցելու նիտին:  

Նկատենք, որ նիստին մասնակցում են քիչ թվով պատգամավորներ: Պատգամավորները չեն բացառում, որ նիստի ժամանակ կքննարկվի նաև Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցը: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ չգիտի՝ Հակոբ Ասլանյանի գլխում ինչ է կատարվում, համապատասխան մասնագիտական որակավորում չունի:
 

  • Կիսվել: