Գյումրիում կառավարման ճգնաժամ է լինելու. Սարիկ Մինասյան
Գյումրիում կառավարման ճգնաժամ է լինելու: Այս մասին այսօր ՔՊ նախաձեռնող խմբի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը:
«Չորս տարբեր քաղաքական ուժեր, չորս տարբեր ուժեր չեն կարող երկար աշխատել, հատկապես որ չեն հայտարարել, որ պատրաստվում են կիսել պատասխանատվությունը, կոալիցիա չեն կազմում»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրիի ավագանիում քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը: