Ղրղզստանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը․ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետը
Ղրղզստանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
ԵԱՏՄ «հնգյակի» կառավարությունների ղեկավարները կքննարկեն առևտրի, մաքսային վարչարարության, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, դեղերի և բժշկական ապրանքների շուկաների զարգացման և այլնի հարցեր։
Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


