երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Ղարաբաղից հեռանալու որոշումը կայացրել են հայկական ծագում ունեցող բնակիչները, Ադրբեջանը փորձել է համոզել նրանց չանել դա». Հաջիզադե

«Ղարաբաղից հեռանալու որոշումը կայացրել են հայկական ծագում ունեցող բնակիչները, Ադրբեջանը փորձել է համոզել նրանց չանել դա». Հաջիզադե

՛՛Ղարաբաղից հեռանալու որոշումը կայացրել են հայկական ծագում ունեցող բնակիչները, իսկ ադրբեջանական կողմը փորձել է համոզել նրանց չանել դա՛՛։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այո, հիմա խաղաղության ժամանակն է, և ես հուսով եմ, որ Հայաստանը կպատասխանի Ադրբեջանի բարի կամքին և կհրաժարվի հարևան պետությունների նկատմամբ ՛՛տարածքային պահանջներից՛՛ (չակերտները-խմբ.) ոչ միայն խոսքով, այլև գործով՛՛:

 

  • Կիսվել: