երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի․ Պուտին

Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի․ Պուտին

Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի; Այս մասին  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։

«Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ասել է Պեսկովը «ИС Вести»-ի հեղինակ Պավել Զարուբինին:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Երևանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հայտարարություններից հետո:

  • Կիսվել: